Մշակույթ 

«Ընտանեկան ալբոմ» ֆիլմը ստալինյան ժամանակաշրջանում ռեժիսորի երկու պապերի գնդակահարության մասին է

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի վավերագրական «Ընտանեկան ալբոմ» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Այս կապակցությամբ այսօր լրագրողների հետ հարցազրույցում Իշխանյանը պատմեց, որ «Ընտանեկան ալբոմ» ֆիլմը սկսել է նկարահանել Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտում սովորելու տարիներին:

Ֆիլմը ստալինյան ժամանակաշրջանում իր երկու մեծ պապերի գնդակահարության մասին է: Ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել Երևանում, Գյումրիում և Թբիլիսիում: Ֆիլմում նկարահանվել է նրա տատիկը՝ Բյուրակն Անդրեասյանը: ֆիլմում տատը պատմում է, որ գրեթե 80 տարի ապրում է իր ծնողների գնդակահարության հիշողություններով: 10 տարեկան է եղել, երբ ստալինյան բռնաճնշումների ժամանակ մորը ձերբակալել են իր աչքի առաջ, իսկ դրանից 10 տարի առաջ արդեն գնդակահարել էին հորը: Նրանց թոռը Թբիլիսիում հայտնաբերում է իր մեծ պապերի արխիվներն ու Բյուրակնի հետ շրջում՝ բացահայտելու նախնիների հետևում կանգնած պատմությունը:

Իշխայանը վերջում ավելացրեց, որ մեծ հաճույքով ֆիլմը կցուցադրեր Ռուսաստանում, և հիմա ուղիներ եմ փնտրում:

Նույն շարքից