Ռազմական 

Արաբական կոալիցիայի օդուժի ռմբակոծությունների հտեւանքով Եմենում զոհվել է 3 մարդ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական երկրների կոալիցիան ավիահարվածներ է իրականացրել Եմենի մայրաքաղաք Սանայի ուղղությամբ:

Եմենի ռազմական աղբյուրի համաձայն՝ Ավիահարվածների հետեւանքվ զոհվել է 3 խաղաղ բնակիչ, իսկ ավելի քան 40 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ավիառումբերը ընկել են Սանայի շուկայի ու մարզադաշտի շրջակայքում, մարզադաշտի մոտակայքում այրվել է մոտ 40 ավտոմեքենա:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ջանքերով Եմենում որոշվել էր ժամանակավոր հրադադար հաստատել՝ հումանիտար օգնության նպատակով:
Սակայն արաբական երկրների օդուժը հրադադարի հաստատումից 2 ժամ անց ռմբակոծել էր Սանան, պատճառաբանելով, որ շիա ապստամբները չեն պահպանում հրադադարի պայմանները:

Նույն շարքից