Ռազմական 

Հատուկ գործողությունների արդյունքում Աֆղանստանում ոչնչացվել է 50 գրոհային

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Աֆղանստանի իրավապահները նախօրեին հատուկ գործողությունների արդյունքում լիկվիդացրել են շուրջ 50 գրոհայինի:

Այս մասին հայտնել է երկրի ՆԳ նածխարարության մամուլի ծառայությունը, նշելով, որ ընդհարման ժամանակ վիրավորվել է 66 գրոհային:

Գործողություններն իրականացվել են Քանդահար, Պաքտիա, Գելմենդ, Զաբուլ ու Վարդակ պրովինցիաներում, որտեղ ձերբակալվել է 10 ահաբեկիչ:

Հիշեցնենք, որ երկրում գործող Թալիբան շարժումը պարբերաբար ահաբեկչական գործողություններ է իրագործում, ինչին զոհ են գնացել հազարավոր խաղաղ բնակիչներ:

Նույն շարքից