Բրիտանացի գիտնականները պարզել են, որ փողոցի աղմուկը շատ վատ է ազդում մարդու ինքնազգացողության վրա:
Այս կարծիքը հաստատելու համար հետազոտողները անցկացրել են փորձարկումներ: Փորձարկման ընթացքում մի խումբ մարդկանց բնակեցրել են աղմկոտ վայրում, իսկ մնացածին ավելի հանգիստ վայում:
Արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ստիպված են եղել ապրել աղմկոտ միջավայրում, ավելի շատ են տառապել հիպերտոնիկ և սրտանոթային հիվանդություններով, իսկ հանգիստ միջավայրում ապրող մարդիկ ավելի առողջ են: