Մշակույթն ու հասարակական պահանջը տարբերակում են կնոջ ու տղամարդու վարքը. աղջիկը պետք է ավելի զգայուն լինի, հոգատար, նուրբ, խաղա տիկնիկներով և նրան կարելի է լացել: Իսկ տղան պետք է խաղալիք ատրճանականերով ու մեքենաներով խաղա, նրանց թույլ է տրվում կռվել, իսկ ահա իրենց զգացմունքներն արտահայտելը արգելված է, կամ էլ սահամնափակված: Ստորև ներկայացնում ենք կանանց և տղամարդկանց միջև առկա մի քանի տարբերություններ, որոնք ավելի շատ կապված են տղամարդկանց և կանանց օրգանիզմների առանձնահատկություններից ու սեռական հորմոններից:
Տղամարդու մարմինն ու կնոջ մարմինը
Կանայք մոտավոապես 10 տարի ավելի շատ են ապրում, քան տղամարդիկ: Մինչև հիմա պարզ չէ, թե ինչով է դա պայմանավորված և կնոջ ու տղամարդու օրգանիզմները ինչով են հինականում տարբերվում:
Տղամարդիկ հաճախ են ենթարկվում տրավմաների, առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ տղամարդիկ հիմնականում ավելի վտանգավոր մասնագիտություններ են ընտրում: Միջին հաշվարկով, դժբախտ պատահարների պատճառով երկու անգամ շատ տաղամարդ է զոհվում, քան կին:
Տղամարդիկ կանանց հետ համեմատած, 3–4 անգամ շատ են տառապում քաղցկեղով:
Տղամարդիկ 3–6 անգամ շատ են տառապում ստամոքսային հիվանդությւոններով: Դրա պատճառը տղամարդկանց հորմոններն են, որոնք խթանում են այդպիսի հիվանդությւոնների առաջացումը, իսկ կանանց հորմոններն հակառակը, վերականգման դեր են կատարում:
Կանայք նույնպես տառապում են հիվանդություններով, խոսքը գինեկոլոգիական, կրծքագեղձի հիվանդությւոնների մասին չէ: Կանայք հաճախ են տառապում ռևմատիզմով, վահանագեղձի հիվանդությոններով, գայլախտով և այլն:
Տղամարդիկ քիչ են բողոքում ու նվնվում, քան կանայք: Տղամարդկանց 35%-ը իրենց առողջությունը գնահատում են լավ, իսկ կանանց շրջանում այդպիսիններն ընդամենը կազմում են 24%:
ԱՋ և ՁԱԽ
Տղամարդկանց մոտ շատ լավ է զարգացած աջ կիսագունդը: Տղամարդ ռեժիսորները, կոմպոզիտորները, նկարիչները ավելի հեշտ են հաջողության հասնում: Սակայն աջ և ձախ կիսագնդերի հետ կապված ամեն ինչ այնքան էլ հեշտ ու պարզ չէ: Ապացուցված է, որ տղամարդիկ բառերը արտահայտելու համար օգտվում են ձախ կիսագնդից, իսկ կանայք աջ և ձախ կիսագնդերից:
Տղամադրիկ հաճախ հակված են լինում իրենց ձախլիկներ համարել: Սակայն, հիմնականում հակառակն է լինում: Կանանց մոտ ձախ ձեռքն ավելի լավ է զարգացած, քան տղամարդկանց մոտ, այսինքն ձախը շատ չի տարբերվում աջ ձեռքից, սակայն տղամարդկանց մոտ այդ տարբերությունը մեծ է:
Ով է ավելի խելացի
Ընդհանուր առմամբ տարբերություն չկա: Եթե համեմատենք տղամարդու և կնոջ IQ-ի արդյունքները, ապա կտեսնենք, որ մեծ տարբերություն չկա: Ամեն ինչ կախված է առաջադրանքի բարդությունից, տարիքից, կրթությունից և այլն:
Առաջներում կանայք շատ վատ էին թվաբանությունից ու բանաձևերից: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ տղամարդիկ ավելի լավ են մաթեմատիկայից:
Տարիքով կանայք ավելի լավ են կարդում և հաշվում…