Գիտություն 

Այլմոլորակային քաղաքակրթություններին փորձում են արդյունաբերական կեղտոտվածության միջոցով գտնել

Հարվարդի Սմիտսոնովսկի կենտրոնի աստղագետ-գիտնականներն առաջարկել են այլմոլորակային քաղաքակրթություններին փնտրել վերջիններիս գործունեության արդյունքում թողած աղտոտվածության հետքերով: Այս մոտեցումը տարբերվում է այլմոլորակայիններին փնտրելու մնացած պրիմիտիվ մեթոդներից, որոնք հիմնված են ջրի և մեթանի հայտնաբերման վրա:  


Գիտնականները նպատակ ունեն փնտրել բարձր  կազմակերպված քաղաքակրթություններին  քլոր-ֆտոր-ածխաջրերի ձևով արտահայտված արդյունաբերական աղտոտվածության հետքերին հետևելով:  Ջեյմս Ուեբբայի նոր տիեզերական հեռադիտակը, որը պետք է փոխարինի   «Խաբբլային», փորձագետների պնդմամբ, կարող է տեսնել  մոլորակներում կուտակված  քլոր-ֆտոր-ածխաջրերի  քանակը, եթե դրանց կենտրոնացումը տաս անգամ ավելի շատ է, քան Երկիր մոլորակում:  


Ոչ երկրային կյանքի փնտրման համար գիտնականները տարբեր ռազմավարություններ են մշակել: Այսպես՝ ամերիկացի աստղաֆիզիկների կարծիքով, բարձր կազմակերպված քաղաքակրթությունն իր մոլորակում կարող է երկրային ջերմոցային էֆֆեկտ հիշեցնող պայմաններ ստեղծել:  Դրա հետ մեկտեղ, գիտակցված կյանքը չի կարող շատ աղտոտել իր մոլորակը, և աղտոտվածության հետքերի հայտնաբերումն այս առումով հակասական է: 


Գիտնականները կարծում են, որ այլմոլորակային կյանք կա սպիտակ թզուկների կողքի մոլորակներում, սակայն այս կարծիքն ապացուցելու համար շատ ավելի կատարելագործված սարքավորումներ են պետք:  

Նույն շարքից