Ներկայիս բազմաթիվ բարձր տեխնոլոգիական պրոթեզներ միացվում են անմիջապես նյարդային համակարգին՝ հատուկ ինպլանտացիոն էլեկտրոդների միջոցով, որոնք կամուրջի դեր են կատարում պրոթեզի երկաթյա մասի և նյարդային հյուսվածքների միջև:
Սակայն կենդանի հյուսվածքի և էլեկտրական չիպի միջև բարձրորակ կապ ապահովելն այդքան էլ հեշտ չէ: Հիմնական խնդիրը նրանում է, որ էլեկտրոնիկան գործում է ազդանշաններով, որոնք գալիս են էլեկտրական հոսանքի միջոցով՝ բացասական լիցքերով էլեկտրոնների հոսքեր:
Կենդանի հյուսվածքներին ազդանշանները շատ ավելի բարդ ձևով են հասնում՝ բացի էլեկտրոններից, տեղեկությունը փոխանցվում է նաև կալիումի, նատրիումի, կալցիումի և անգամ առանձին պրոտոնների իոնների դրական էլեկտրական լիցքերի փոխադրման միջոցով:
Այս դժվարությունները հաղթահարելու համար մասնագետները՝ որպես կառավարող ազդանշան, օգտագործում են միայն նյարդային հյուսվածքների էլեկտրական ազդանշանները՝ գիտակցաբար զոհաբերելով տեղեկատվության այն հատվածը, որը փոխանցվում է դրական լիցքերով մասնիկների միջոցով: Սակայն, Կալիֆորնիայի համալսարանից մի խումբ գիտնականներ կարողացել են այս խնդրի լուծումը գտնել:
Պարզվում է, որ ռեֆլեկտին կոչվող սպիտակուցը ( արտակարգ բարդ կառուցվածքով սպիտակուց է) որի միջոցով կաղամարները փոխում են իրենց մաշկի գույնը, կարող է գերազանց կամուրջ հանդիսանալ դրական էլեկտրական լիցքերի համար: Որոշ ժամանակ առաջ մշակված արհեստական ռեֆլեկտինի սինթեզի մեթոդի շնորհիվ այս սպիտակուցը կարող է դառնալ այն կամուրջը, որը տեղեկատվական ալիքով կկապի կենդանի հյուսվածքները և պրոթեզների, իմպլանտանտների և համակարգչային էլեկտրոնիկան:
Ռեֆլեկտինի՝ դրական լիցքերը փոխանցելու հատկությունը և դրա բիոլոգիական ծագումը թույլ են տալիս օգտագործել այն նոր իմպլանտներ, պրոթեզներ և համակարգիչն ու ուղեղը կապող ինտերֆեյսներ նախագծելու մեջ: Սպիտակուցի բիոլոգիական բնույթն էապես նվազեցնում է այն ռիսկը, որ մարդու օրգանիզմը չի ընդունի իմպլանտն ինչպես օտար մարմին և հետագայում հնարավորություն կտա իմպլանտի որոշ ֆունկցիաների վրա ազդել՝ առանց վիրահատության: