Գիտություն 

Տորոնտոյի դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին առարկայի դասավանդումը կշարունակվի

Կանադայի թուրք լոբբիստների ջանքերը` Հայոց ցեղասպանությամ մասին դասավանդող առարկան Տորոնտոյի դպրոցների ուսուցման ծրագրից հանելու ուղղությամբ, ձախողվել է:

 

Կրության ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ առարկան շարունակվելու է հետագայում էլ ուսուցանվել դպրոցներում: Այս մասին հաղորդում է կանադական Rudaw պարբերականը: Շաբաթվա սկզբին Կանադայի թուրքերը 2,200 ստորագրությամբ առցանց դիմում էին ներկայացրել Տորոնտոյի դպրոցական շրջանային խորհրդին, որպեսզի կրթական ծրագրից հանվի Հայոց ցեղասպանությունը դասավանդող առարկան: Չնայած թուրքական ջանքերին` պատկան մարմինները պարբերականին հայտնել են, որ մտադիր չեն նման բան անել: «Տորոնտոյի շրջանային դպրոցի խորհուրդը ոչ մի մտադրություն չունի հետագա տարիներին հանել առարկան»,- նշել է խորհրդի խոսնակը:

Նույն շարքից