Գիտություն 

Աշխարհի ամենամեծ աստղադիտակի շինարարությունը կսկսվի հոկտեմբերին

Աշխարհի ամենամեծ աստղադիտակի շինարարությունը կսկսվի այս տարի հոկտեմբերին: Այն կառուցվելու է ԱՄՆ Հավայան կղզիներում գտնվող Մաունա-Կեա լեռան գագաթին: Այս մասին հայտնել է Ճապոնիայի ազգային աստղադիտարանը:  

Սուպերաստղադիտակի նախագիծն արժե միլիարդավոր դոլարներ, ֆինանսավորումն իրականացվում է ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Չինաստանի և Հնդկաստանի համալսարանների կողմից: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2021թ.-ին: 

 

Նոր աստղադիտակի վրա տեղադրվելու է 30 մետր տրամագծով հսկայական ներքին հայելի: Կենտրոնական մասը հավաքվելու է   492 վեցանկյունանի ափսեներից: Այս ամենի շնորհիվ աստղադիտակն իր հնարավորություններով գերազանցելու է հայտնի ճապոնական   "Սուբարի" աստղադիտակին՝ փոքր օբյեկտները տարբերակելու մասով չորս անգամ, իսկ մութ երկնային մարմինների բացահայտման մասով՝  200 անգամ:


Նախատեսվում է, որ նոր աստղադիտակը հնարավորություն կտա աստղագետներին հետևել  Երկիր մոլորակից 13 միլիարդ լուսնային տարի հեռավորության վրա գտնվող օբյեկտներին: 


Մաունա-Կեա հրաբուխը գտնվում է ծովից  4 հազար 205 մետր բարձրության վրա և այն համարվում է աստղագիտական ուսումնասիրություններ անելու լավագույն վայրերից մեկը:   1967թ-ին այստեղ սկսվեց միջազգային  "Մաունա-Կեա աստղադիտարան" ծրագիրը, որը միավորում է մի շարք անկախ հետազոտական կենտրոններին և 11 երկրից 13 աստղադիտակներ:   


Նույն շարքից