«El Nino»-ն կլիմային ցիկլ է, որը Խաղաղ օվկիանոսի` հասարակածային ջրերի միջին ջերմաստիճանից ավելի տաք է: Այս ամռան համար վեջնական կանխատեսումներ դեռ չեն արվել, բայց բոլոր նշանները մատնանշում են հզոր El Nino-ի կրկնմանը, ինչպիսին տեղի է ունեցել 1982 և 1997թթ.ին: Գիտնականների կարծիքով՝ նույնիսկ թույլ El Nino-ն գլոբալ ջերմաստիճանը կարող է բարձրացնել ռեկորդային մակարդակի:
«Եթե մենք ունենանք շատերի կանխատեսած El Nino–ն, լավ հնարավորություն կլինի, որպեսզի խախտվի 2010 թ-ին սահմանված ռեկորդային գլոբալ ջերմաստիճանը»-ասել է Տեխասի A&M համալսարանի գիտնական Անդրյու Դեսսլերը: Երկրագնդի ջերմաստիճանը ամեն տարի բարձրանում է: Վերջին տասնամյակի ամենաջերմ տարիները 2005 և 2010թթ. Էին՝ ըստ NASA-ի գրառումների:
«Այս տարի կանխատեսվող El Nino-ն կարող է գլոբալ ջերմաստիճանը բարձրացնել 0.18-ից 0.36 աստիճան ըստ Ֆարենհեյտի սանդղակի (0.1-ից 0.2 աստիճան ցելսիուզ)» - ասել է CSIRO հետազոտական կազմակերպության գիտնական Վենյու Քայը:
Ըստ NASA-ի գրառումերի El Nino-ից հետո սկսած 1950թ-ից ամեն տարի ջերմաստիճանը ավելի բարձր է քան միջինում, քանի որ օվկիանոսի մակերևույթի տաքացումից բարձրանում է մոլորակի ընդհանուր ջերմաստրճանը: El Nino-ն օվկիանոսի խորը շերտերից ջերմությունը բարձրացնում է օվկիանոսի մակերևույթ: Այնուհետև ջերմությունը անցնում է մթնոլորտ՝ տաքացնելով օդը: Այդ ջերմության մեծ մասը ստացվում է արևից:
« Որպես կանոն ջերմության բարձրացումը տեղի է ունենում El Nino-ի վերջում, երբ մի փոքր գլոբալ տաքացում է նկատվում»- ասել է Կոլորադոյի մթնոլորտային հետազոտությունների կենտրոնի գիտնական Քեվին Թրենբեֆը:
Այնուամենայնիվ՝ մինչև 2015թ-ը ռեկորդային ջերմաստիճան չի գրանցվի: Որպես կանոն, El Nino-ի ժամանակ ջերմաստիճանի բարձրացումը մի քանի ամիս ուշ է տեղի ունենում:
Հիշենք, որ Խաղաղ օվկիանոսի տաքացումը սկսվեց 1997թ-ի մայիսին, բայց գլոբալ ջերմաստիճանը բարձրացավ 1998թ-ին (միջինից 4 անգամ բարձր):