Ռազմական 

Ռուս զինվորական-հացթուխները Հայաստանում կանցկացնեն վարժանքներ

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ռուս զինվորական-հացթուխները Հայաստանում կանցկացնեն վարժանքներ: Նրանք հաց կթխեն ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա դաշտային պայմաններում:

Մարզումները կտևեն երեք օր, որի ընթացքում «երիտասարդ զինվորական-հացթուխները բարձր լեռնային պայմաններում, կպատրաստեն 3 տեսակի՝ ցորենի, տարեկանի և տարեկանի-ցորենի հաց»,- ասված է հարավային ռազմական շրջանի տարածած հաղորդագրության մեջ:

Բացի այդ, հացթուխ զինվորականները իրենց կցված ինքնաձիգներից կկատարեն կրակային վարժություններ, ինչպես նաև կհանձնեն նռնակի նետման նորմատիվներ:

Նույն շարքից