Գիտություն 

Ֆրասկատի միջուկային հետազոտությունների կենտրոնում կբացվի հայ-իտալական հետազոտական լաբորատորիա

Հոկտեմբերին Ֆրասկատի միջուկային հետազոտությունների կենտրոնում կբացվի հայ-իտալական հետազոտական լաբորատորիա, որտեղ հայ և իտալացի գիտնականները կիրականացնեն համատեղ աշխատանքներ: Իտալացի գիտնականները Հայաստանի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի աշխատակիցների հետ համատեղ իրականացնելու են հայ գիտնականների մտահղացումները:


Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դեկտոր,  Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Արտակ Մկրտչյանը: 


«Համագործակցության առավելությունը կայանում է նրանում, որ ներկա պահին մենք նեյտրոնների փնջերն ուսոմնասիրելու հնարավորություն չունենք, իսկ իտալացիները ունեն ռեակտոր: Իր հերթին իտալական կողմն էլ ունի խնդիրներ տարրական մասնիկների գրանցման ոլորտում, ինչի հնարավորությունը կարող են ապահովել հայ գիտնականները», - ասաց Արտակ Մկրտչյանը: 


Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը հիմնադրվել է  1980 թվականին Երևանում: Ինստիտուտին կից Հայաստանում գործում են երեք լաբորատորիաներ Մեղրիում, Կապանում և Բյուրականում: Այսօր ինստիտուտում աշխատում են մոտ 250 հոգի, ովքեր հետազոտում են պինդ մարմինների հետ էլեկտրամագնիսական ճառագայթների և տարրական մասնիկների փոխազդեցությունը, ակուստիկ դաշտերը, նյութագիտություն, գիտական սարքաշինություն և ֆիզիկայի այլ ոլորտներ:

Նույն շարքից