Այս մոլորակը հայտնաբերվել է ՆԱՍԱ-ի Կեպլեր աստղադիտակի շնորհիվ: Մոլորակը Երկիր մոլորակից մոտավորապես 2.3 անգամ մեծ է: Համակարգչային մոդելը ցույց տվեց,որ մոլորակը մեծ է այնքան,որ ավելի շատ նման է Նեպտունին կամ արեգակնային համակարգի այլ գազային մոլորակի, որովհետև միայն դրանք կարող են ունենալ ձգողականության քաշ և ժամանակ՝ հավաքելու թթվածնի և հելիումի հսկայական պաշարներ:
Բայց մոլորակի շարունակական հետազոտությունները ցույց են տալիս, որ այն ունի այնքան զանգված,ո րքան Երկիր մոլորակը, որը նշանակում է,որ այն պետք է լցված լինի քարով և այլ ծանր մետաղներով,քան թթվածնով և հելիումով:Աստղագնաց Դիմիտար Սասսելովը, ով Հարվարդի «Կյանքի ծագման նախաձեռնություն» ամբիոնի վարիչն է,Discovery News-ին ասել է. «Կեպլեր-10c-ն տեսության համար մեծ խնդիր է: Լավ է,որ մենք ունենք քարե կտորներ որպես ապացույց,որովհետև դա տեսաբաններին տալիս է հնարավորություն՝ զարգացնելու տեսությունը» :Գիտնականները վստահ չեն թե քանի՞ Մեգա-մոլորակներ կամ դրանց փոքր տեսակները կա՞ն, կամ ինչու՞ մեր արեգակնային համակարգը Երկիր մոլորակի,Նեպտունի և մեծ քարե մոլորակների միջև ոչինչ չունի: