Գիտություն 

Apple ընկերությունը սկսել է iPad եւ iPad Mini պանշետների արտադրությունը

Apple ընկերությունը սկսել է iPad եւ iPad Mini պանշետների արտադրությունը, հաղորդում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ iPad եւ iPad Mini էկրանները համապատասխանաբար կազմում են 9,7 եւ 7,9 դյույմ: Ընդ որում, մեծ iPad-ի էկրանը հակափայլային ծածկույթ կունենա: Ակնկալվում է, որ նոր iPad-ների շնորհանդեսը տեղի կունենա ընթացիկ տարվա աշնանը: Պլանշետները վաճառքի կհանվեն արդեն տարվա վերջին:

Apple-ի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել տեղեկատվությունը:

Apple-ը սմարթֆոնների, պլանշետների եւ համակարգչային տեխնիկայի ամերիկյան արտադրող է: Այն աշխարհում խոշորագույնն է՝ 574.7 մլրդ դոլար (NASDAQ) կապիտալացմամբ:

Նույն շարքից