Գիտություն 

Ֆիլդսյան մեդալն առաջին անգամ կնոջ է շնորհվել

Ծագումով իրանցի, ԱՄՆ-ում ապրող մաթեմատիկ Մարիամ Միրզախանին Ֆիլդսյան մրցանակի է (անգլ.՝ Fields Medal) արժանացել բարդ երկրաչափության ոլորտում իր աշխատանքների համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:


Այդպիսով, նա դարձել է առաջին կինն, ով արժանացել է Ֆիլդսյան մրցանակի:


Ֆիլդսյան մրցանակը միջազգային մրցանակ և մեդալ է, որը տրվում է չորս տարին մեկ անգամ ամեն Միջազգային մաթեմատիկական կոնգրեսի ժամանակ՝ երկու, երեք կամ չորս 40 տարին չբոլորած մաթեմատիկոսների։ Մրցանակն ու մեդալը անվանված են Ջոն Ֆիլդսի պատվին, որը 1924 թվականին Տորոնտոյում կայացած VII միջազգային մաթեմատիկական կոնգրեսի նախագահն էր։ Նա առաջարկել էր յուրաքանչյուր կոնգրեսի ժամանակ երկու մաթեմատիկոսի պարգևատրել մեդալով ի նշան գնահատանքի և երևելի վաստակի։

Նույն շարքից