Գիտություն 

Ճապոնիան մտադիր է սկսել 5G կապի օգտագործումը

analitik.am

Ճապոնիայի հեռահաղորդակցության և վարչական հարցերով նախարարությունը մտադիր է մինչ 2020թ. մշակել և սկսել 5G կապի նորագույն հեռահաղորդակցային ստանդարտի օգտագործումը, գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ The Yomiuri Shimbun թերթին հղումով:

 

Ըստ թերթի՝ նախարարությունը պատրաստվում է նախագիծը կյանքի կոչել 2020թ.-ի ամառային Օլիմպիական խաղերին ընդառաջ, որոնք տեղի են ունենալու Տոկիոյում։

 

Հաղորդվում է, որ բոլոր գիտական աշխատանքների ֆինանսավորումը ներառվելու է 2015թ.-ի բյուջեում։

 

Այս տարեվերջին նախարարությունը նախատեսում է ստեղծել հատուկ խորհուրդ, որի կազմում լինելու են առաջատար հեռահաղորդակցային ընկերություններ, բջջային օպերատորներ, էլեկտրոնիկա արտադրողներ։

Նույն շարքից