Մշակույթ 

«Տղաս, ու՞ր է Եփրատը» ֆիլմը` «Մենք կանք» արտամրցույթային ծրագրում

«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի «Մենք կանք» արտամրցույթային ծրագրում ընդգրկված «Տղաս, ու՞ր է Եփրատը ֆիլմը» նկարահանվել է համանուն պատմվածքի հիման վրա, որի հեղինակ Ռուբեն Փաշինյանն էլ հենց ֆիլմի ռեժիսորն է:

Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ից Հայաստան այցելած հայ ծեր զբոսաշրջիկի մասին, որն ապարդյուն փորձում է իր ուղեկցորդից պարզել, թե որտեղ է Եփրատ գետը: Հարցը վերաճում է զրույցի, թե ինչ է հայրենիքը, որտեղ է Հայաստանը, և ինչ երաշխիքներ ունի հայ ընտանիքի ապագան: Տարիներ անց արդեն ոչ տարիքն առած ուղեկցորդի գլխում այն միտքն է փայլատակում, որ Հայաստանն իր կողքին է, և Եփրատն այլևս այնտեղ չէ:

Ֆիլմում նկարահանվել է դերասան Վիգեն Ստեփանյանը, ով ֆիլմը տարել է Բելգիա և ներկայացրել հայ համայնքին:

Նույն շարքից