Երեք զինված և դիմակավորված անձինք թալանել են երգիչ Քրիս Բրաունի լոսանջելեսյան տունը և սանհանգույցում փակել նրա բարեկամուհուն։
Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը։
Նշվում է, որ կողոպտիչները հեռացել են կանխիկ գումարով, որի չափը չի հաղորդվում, և գույքով։ Բրաունի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը։