Երաժշտական պրեմիում ծառայությունը, որը նախագծում է Youtube-ը, ստանալու է Youtube Music Key անունը, իսկ արժեքը կազմելու է ամսական 10 դոլար: Այս մասին գրում է lenta.ru ռուսական կայքը:
Youtube-ը դեռ այս տարվա հունիսին հաստատել է, որ աշխատում է երաժշտական առցանց ծառայության վրա և որը տեսահոլովակների ծառայության հետ է մեկտեղվելու:
Այսօրվա դրությամբ Youtube-ը արդեն համարվում է համացանցի անվճար երաժշտության ամենամեծ աղբյուրը, սակայն այն մի փոքր դժվարացնում է իր ծառայությունից օգտվելը, եթե պարզապես օգտատերը երաժշտություն է ուզում լսել: