Ռազմական 

ՆԱՏՕ-ի օժանդակությամբ Ուկրաինան կփորձի վերականգնել ռազմածովային ուժերը

Նախօրեին Օդեսա ժամանած ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը զբաղվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի վերականգնման պիլոտային նախագծով:

Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո ուկրաինական ռազմական նավերի մի մասը հայտնվեց Ռուսաստանի տարածքում, թեև կողմերը պայմանավորվել էին նավերի փոխանակման մասին:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Օդեսայում քննարկում են Ուկրաինայի ռազմածովային ուժերի զարգացման մոդելը, դրանց վերականգնման ու պահման փուլերը, հայտնում է Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը:
Համապատասխան նախագիծը համաձայնեցվում է Ուկրաինայի գլխավոր շտաբի ու պաշտպանության նախարարության հետ:

Այսօր ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կայցելեն Նիկոլաև: Միջոցառման ընթացքում քննարկվելու են Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերի ավիացիոն բաղադրիչի նախապատրաստական հարցեր:

 

Նույն շարքից