Ռազմական 

Արաբական երկրների կոալիցիան Ադենում փորձում է դեսանտ իջեցնել

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների ռազմանավերը մոտեցել են Ադենի նավահանգիստ՝ ցամաքային դեսանտ իջեցնելու համար:

Այս մասին հայտնել է Sputnik լրատվական գործակալությունը, նշելով, որ կոալիցիայի ռազմածովային ուժերը արդեն հասել են Ադենի նավահանգիստ՝ զինվորների ափհանման համար:
Միաժամանակ Ադենի մի շարք շրջաններում արյունալի մարտեր են ընթանում շիա ապստամբների ու կառավարական ուժերի միջեւ: Հիմնական գործողությունները ծավալվում են միջազգային օդանավակայանի տարածքում:

Ընդհարումների ընթացքում զոհվել է 10, վիրավորվել 15 մարդ, հրդեհ է բռնկվել Ադենի նավթավերամշակման գործարանում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ջանքերով Եմենում որոշվել էր ժամանակավոր հրադադար հաստատել՝ հումանիտար օգնության նպատակով:
Սակայն արաբական երկրների օդուժը հրադադարի հաստատումից 2 ժամ անց ռմբակոծել էր Սանան, պատճառաբանելով, որ շիա ապստամբները չեն պահպանում հրադադարի պայմանները:

Նույն շարքից