Ինչպես հաղորդում է ANNN- NEWS գործակալությունը, Սիրիայի Դամասկոսի պրովինցիայի Զաբադանի քաղաքում կառավարական ուժերի ու գրոհային խմբավորումների միջեւ ընթացել են դիրքային արյունալի մարտեր:
Մարտերին մասնակցել են նաեւ լիբանանյան կամավորներն ու սիրիական օդուժը:
Հայտնաբերվել ու ոչնչացվել է 350 մետր երկարության ստորգետնյա թունելւ:
Ավելի ուշ գրոհայինները փորձել են հարձակում իրականացնել Սուլեյանիա թաղամասի ուղղությամբ, սակայն ետ են շպրտվել՝ կրելով մարդկային ուժի ու զինատեխնիկայի զգալի կորուստներ:Միաժամակ սիրիական օդուժը մասսայական ռմբակոծության է ենթարկել Դումում, Ջոբարում ու Արբինում տեղակայված գրոհայինների հենակետերը, Ջոբարում ոչնչացվել է եւս մեկ ստորգետնյա թաքստոց: