Գիտություն 

NASA-ն կհրաժարվի ռուսական հրթիռներից

analitik.am

NASA-ն մտադիր է տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան հասցնելու համար շաթլի կառուցման բազմամիլիարդանոց պայմանագիր կնքել ամերիկյան ընկերություններից մեկի հետ: Նոր շաթլը կփոխարինի ռուսական «Սոյուզ» կրիչներին, գրում է The Washington Post թերթը:

Պայմանագիրն ԱՄՆ-ին հնարավորություն կտա երկար տարիների ընթացքում առաջին անգամ ազատվել «Ռոսկոսմոսից» կախվածությունից, որին NASA-ն 70 մլն դոլար է վճարում «Սոյուզ»-ում յուրաքանչյուր տեղի համար: Պայմանագրին հավակնում է 3 հիմնական մրցակից՝ SpaceX և Sierra Nevada ընկերությունները, Boeing կոնցեռնը:

Պարբերականի տվյալներով՝ SpaceX-ն ու Boeing-ը կապսուլներ են մշակում տիեզերագնացներին ուղեծիր հասցնելու համար: Իսկ Sierra Nevada-ն ստեղծում է Dream Chaser «տիեզերական ինքնաթիռը»՝ շաթլի փոքրաչափ տարբերակը, որը կարող է օդ բարձրանալ սովորական թռիչքուղուց:

Նույն շարքից