Գիտություն 

Այս կոշիկը ճանապարհ ցույց կտա տիրոջը

Հնդկական սթարթափի կողմից ստեղծվել է կոշիկ, որը տիրոջը ցույց է տալիս այն ճանապարհը, որով հարկավոր է գնալ: Կոշիկը մտածել են դեռ 2011-ին, ներկայումս դրանից օգտվում է մոտ 50 մարդ, հայտնում է The Times of India-ին:

Կարմիր գույնի հողաթափերը որոշում են գտնվելու վայրն ու երթուղին GPS-ի օգնությամբ: Անհրաժեշտ ճանապարհը ցույց տալու համար կոշիկում եղած հատուկ սարքը թրթռում է՝ տիրոջը հասկացնելով, որ հարկավոր է փոխել ճանապարհը անհրաժեշտ կողմը՝ կախված այն բանից՝ ձա՞խ, թե՞ աջ հողաթափն է թրթռում:

Կոշիկը ղեկավարվում է Bluetooth-ի ազդանշանների և սմարթֆոնի համար հատուկ հավելվածի օգնությամբ:

Որպես սնման աղբյուր՝ օգտագործվում է սովորական մարտկոց: Նախատեսված է նաև կալորիայի հաշվարկ, որը ծախսվում է քայլելիս:

Կոշիկի գինը տատանվում է 100-150 դոլարի սահմանում: Հիմնական պատվիրատուները զբոսաշրջիկներն են, որոնք չեն ցանկանում անհանգստանալ իրենց երթուղու համար հանգստի ժամանակ:

Նույն շարքից