Հավաստի աղբյուրների պնդմամբ, «խելացի ժամացույցները» կարժենան 400 դոլար: Apple-ի ղեկավարությունը մտադիր է ժամացույցները ներկայացնել արդեն սեպտեմբերի սկզբին, սակայն դրանք կարելի է ձեռք բերել ոչ շուտ, քան հաջորդ տարվա սկզբին, գրում է vlasti.net-ը:
Հայտնի է, որ iWatch-ն ընդունակ կլինի իր տիրոջ առողջության և մարզական հաջողությունների մասին տեղեկություններ փոխանցել iPhone-ին: Տեղեկատվության համաձայն՝ Apple –ի խելացի ժամացույցները թույլ կտան կառավարել լուսավորությունը, միացնել Bluetooth-լամպերը, բացել և փակել դռները, միացնել տան ազդանշանային համակարգը՝ հենց ժամացույցի վրայից: