Առողջապահություն 

Նոյեմբերի 17-ը ռազմաբժշկական աշխատակցի օր ՀՀ-ում

analitik.am

1922 թ. նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Զինված Ուժերի ռազմաբժշկական հիվանդանոցի ձևավորումը: Այն հսկայական դեր է խաղացել հայկական բանակի կայացման և ուժեղացման գործում: Այդ օրվանից ի վեր նոյեմբերի 17-ը ՀՀ Զինված Ուժերում նշվում է որպես Ռազմաբժշկական աշխատակիցների օր:

1994 թ. մայիսին Մոսկվայում Հայաստանի, Ղարաբաղի  և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև պայմանագիր կնքելուց հետո, Հայաստանի Զինված Ուժերի   ղեկավարությունը կարողացավ կենտրոնանալ ռազմական շինարարության ներքին խնդիրների վրա: Հիմնական խնդիրներից մեկը համարվում էր կադրերի պատրաստումը: Ելնելով դրանից՝ Հայաստանում ստեղծվեցին մի քանի ռազմական ուսումնարաններ, այդ թվում՝ Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը:

Հայաստանի ռազմական բժիշկները, ՊՆ  Ռազմաբժշկական կառավարման ղեկավարությամբ,  համագործակցելով Հայաստանի փրկարար ծառայության հետ` մասնակցում են տարերային աղետների, երկրաշարժերի հետևանքների լիկվիդացմանը: Նրանք  մասնակցություն են ունեցել  նաև տարբեր միջազգային ուսուցումներում, փրկարար գործողություններում: 


Նույն շարքից