Երկիր մոլորակի բնակիչներն անցած գիշեր հնարավորություն են ունեցել տեսնելու այս տարվա 3-րդ և, միևնույն ժամանակ, վերջին գերլուսինը։
Գերլուսինն աստղագիտական երևույթ է, երբ լիալուսինը համընկնում է Լուսնի և Երկրի ամենից շատ մոտենալու պահի հետ, և արբանյակը 14%-ով ավելի մեծ և 30%-ով ավելի վառ է թվում, քան սովորաբար։ Լուսինը գերլուսնի ժամանակ հսկայական այրվող գունդ է հիշեցնում։