Գիտություն 

Մթնոլորտում ածխաթթվային գազի խտությունը 2013 թվականին առավելագույնն Է եղել 30 տարվա ընթացքում. ՄԱԿ

2013 թվականին Երկրի մթնոլորտում ածխաթթվային գազի խտությունն աճել Է մինչև վերջին 30 տարվա ռեկորդային մեծություն, ինչը նպաստել Է աննախադեպ տեմպերով Համաշխարհային օվկիանոսի թթվայնացմանը և ապագայում սպառնում Է նրա կենսաբազմազանության նվազեցմամբ: Այս եզրակացությունն Է բովանդակում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ)՝ ջերմոցային գազերի վերաբերյալ ամենամյա տեղեկագիրը, որը տարածվել Է Ժնևում:

 

2012-ից մինչև 2013 թվականը մթնոլորտում ածխաթթվային գազի խտությունը «ավելի շատ Է մեծացել, քան 1984 թվականից հետո ընկած ժամանակաշրջանի ցանկացած այլ տարվա ընթացքում»,-ասված Է փաստաթղթում:

 

Ինչպես ընդգծում Է ՀՕԿ-ը, 1990-ից մինչև 2013 թվականը ջերմոցային գազերի ազդեցության ներքո աշխարհում ռադիացիոն ներգործությունը՝ կլիմայի տաքացման արդյունքի ցուցանիշը, ավելացել Է 34 տոկոսով, զգալի չափով՝ մոտավորապես 80 տոկոսով, այդ ցուցանիշի աճը տեղի Է ունենում ածխաթթվային գազի պատճառով:

 

ՄԱԿ-ի մասնագիտացված միջկառավարական հիմնարկության փորձագետները մատնանշում են, որ օվկիանոսը կլանում Է մարդկային գործունեության ընթացքում հանածո վառելիքի այրման արդյունքում արտազատվող ածխաթթվային գազի արտանետումների մոտավորապես քառորդ մասը: Սակայն այդ գործընթացն անհետևանք չի անցնում օվկիանոսի համար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից