Գիտություն 

Բուլավա հրթիռը հաջողությամբ արձակվել է «Վլադիմիր Մոնոմախ» սուզանավից

Այսօր` սեպտեմբերի 10-ին, Սպիտակ ծովի զորավարժարանում 955 նախագծի (Բորեյ) «Վլադիմիր Մոնոմախ» ատոմային սուզանավը Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով մենահատ արձակում է իրականացրել:


Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը` հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոյին:

 

 

«Արձակումն իրականացվել է սուզված վիճակում պետական փորձարկումների շրջանակում: Հրթիռն արձակվել է Սպիտակ ծովից և հասել Կամչատկայում տեղակայված Կուրա զորավարժարան»,- շեշտել է Կոնաշենկոն:


Նույն շարքից