ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 11-13-ը աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում, որտեղ կքննարկվեն 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի վերաբերյալ մի շարք կազմակերպչական հարցեր:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Եվրահանձնաժողովի Բարձրագույն կրթության արտաքին գործերի տնօրինության ղեկավար պարոն Ջորդի Քուրելի և բարձրագույն կրթության և Էրազմուս ծրագրի ղեկավար պարոն Ադամ Թայսոնի հետ: Կքննարկվեն նաև Հայաստանում տեղակայված Բոլոնիայի քարտուղարության աշխատանքներին, Բոլոնիայի գործընթացի համատեքստում ՀՀ բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ընթացքին Եվրահանձնաժողովի շարունակական աջակցության հետ կապված այլ հարցեր: