Գիտություն 

Աշոտյանը Բրյուսելում առաջարկել է կրթության նախարարների ԵԺԿ նախարարական հանդիպում անցկացնել Երևանում

analitik.am

Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանում 2015 թվականին տեղի ունենալիք նախարարական գագաթնաժողովից առաջ եվրոպացի գործընկերներին առաջարկել է կազմակերպել կրթության նախարարների ԵԺԿ նախարարական հանդիպում Երևանում:

Այս մասին Արմեն Աշոտյանը տեղեկացրել է Facebook-յան գրառման մեջ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Ինչպես գիտեք, գտնվում եմ Բրյուսելում, որտեղ ունեցել եմ մի շարք հանդիպումներ և քննարկումներ` նվիրված ինչպես կրթական, այնպես էլ քաղաքական խնդիրներին:

Հակիրճ ներկայացնեմ հիմնական արդյունքները.

Տեղեկատվության հաղորդեցի մեր եվրոպացի գործընկերներին Երևանում 2015 թվականին տեղի ունենալիք նախարարական գագաթնաժողովի վերաբերյալ :

Առաջարկել եմ այդ միջոցառման նախօրեին կազմակերպել կրթության նախարարների ԵԺԿ Նախարարական հանդիպում (EPP Ministerial meeting) Երևանում:

Խոսել եմ Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-Հայաստան առավել նպատակային փոխգործակցության զարգացման մասին երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նույն շարքից