Ռազմական 

Բակո Սահակյանի մասնակցությամբ ամփոփվել են ԼՂՀ ԶՈՒ-ում ստուգումների արդյունքները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին մասնակցել է պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի նիստին, որի ընթացքում ամփոփվել են զինված ուժերում իրականացված ստուգումների արդյունքները:

Նախագահ Սահակյանը կարևորել է բանակում իրականացվող ստուգումները` նշելով, որ դրանք մեծապես նպաստում են զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:

Երկրի ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ` ընդգծելով, որ վերհանված բոլոր թերացումները պետք է անվերապահորեն և սահմանված ժամկետներում վերացվեն:

Նույն շարքից