Ռազմական 

ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանում. Սերյան Օհանյան

Սահմանային իրավիճակն այսօր վերահսկելի է հրամանատարների և առաջին գծում գտնվող զինծառայողների, նաև կրտսեր հրամանատարների խելացի գործողությունների արդյունքում: Այս մասին լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

«Ծառայությունն այսօր ավելի անվտանգ և նաև ավելի խելացի կերպով է իրականացվում, ես նկատի ունեմ շփման գծում մեր զինծառայողները հաստատակամ են, ունեն բարձր մարտական ոգի»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ երբ մերթընդմերթ կրակոցներ են հնչում և դրանք եթե նշանացուցված են, ապա համարժեք պատասխանը ստանում են, իսկ եթե անկանոն են, պատասխան չի տրվում և համապատասխան գործողություններով զսպման մեխանիզմները ստեղծված են, որպեսզի ամեն ինչ անենք, որ հրադադարի ռեժիմը պահպանվի:

«Մենք չպետք է լուրջ ուշադրություն դարձնենք տարբեր տիպի հայտարարություններին, միջոցառումներին, որոնք պլանային են և կարող են արտապլանային լինել»,- ասաց նա և նշեց, որ իրավիճակը վերահսկվում է և համապատասխան լարվածության դեպքում կան համապատասխան պլանավորված  միջոցառումներ, որոնք իրականացնում են:

Նույն շարքից