Թուրքական վեց ռմբակոծիչներից բաղկաղած էսկադրիլիան, որոնցից երկուսը հագեցված է եղել հրթիռներով, առնվազն 20 անգամ ներխուժել է Հունաստանի օդային տարածք:
Հունական կողմը կրակ է բացել ռմբակոծիչների ուղղությամբ:
Այս մասին հայտնել է Air News պորտալը, նշելով, որ Թուրքական ինքնաթիռները սահմանը հատել են Էգեյան ծովի շրջանում:
Հունական ու թուրքական ինքնաթիռների միջեւ հրաձգություն է սկսվել, հունական ռմբակոծիչները ստիպել են թուրքերին լքել օդային տարածքը:
Առայժմ Աթենքը որեւէ պաշտոնական արձագանք չի տարածել: