2050-ին Երկրի վրա մարդու բոլորովին այլ տեսակ կհայտնվի, որը կձևավորվի նոր տեխնոլոգիաների, բնական ընտրության և վարքի արդյունքում, գրում է Mail Online-ը:
Դրանում համոզված է Քադելլ Լաստը, ով աշխատում է Ուղեղի ինստիտուտում և պնդում է, որ մարդկությունը լուրջ էվոլյուցիոն շրջան է ապրում: Քառասուն տարի անց կյանքի տևողությունը կերկարի, մարդիկ կկարողանան ծերության ժամանակ երեխաներ ունենալ և սովորական խնդիրներ լուծելիս դիմել արհեստական ինտելեկտի օգնությանը:
Որոշ գիտնականներ կարծում են, որ 2050-ին կյանքի միջին տևողությունը 120 տարի կկազմի:
Այս ամենը գիտնականները բացատրում են նրանով, որ ուղեղի չափերի մեծացումը ավելի շատ էներգիա և ժամանակ է պահանջում, որպեսզի լիովին բացահայտի իր պոտենցիալը:
Արագ ապրելու և երիտասարդ մահանալու փոխարեն մարդիկ ապագայում կսկսեն դանդաղ ապրել և մահանալ ծեր հասակում. համոզված է Լաստը:
Ընդ որում, գտնականը հայտարարել է, որ ապագայում աշխարհը մեր օրերից կտարբերվի այնպես, ինչպես մեր օրերն են տարբերվում Միջնադարից:
Այս փոփոխություններն արդեն հիմա են տեղի ունենում: Նշենք միայն մի փաստ. Արևմուտքում ծննդկանների միջին տարիքը անընդհատ մեծանում է: Եվրոպայում կանայք ավելի հաճախ են 30 տարեկանում առաջին երեխան ունենում, իսկ ԱՄՆ-ում 30 տարեկանից անց կանանց առաջին անգամ ծննդաբերելու ցուցանիշը 1970-ականների հետ համեմատած աճել է15 տոկոսով: