Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հնդկաստանի ու Պակիստանի սահմանագծին գտնվող Քաշմիր նահանգում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվել է 3, վիրավորվել 5 մարդ:
Այս մասին հայտնել են Պակիստանի ռազմական աղբյուրները, նշելով, որ հրաձգությունը բավականին տեւական բնույթ է կրել ու շարունակվում է մինչեւ այժմ:
Տվյալների համաձայն բոլոր սպանվածները խաղաղ բնակիչներ են: Բացի այդ սպանվել են ընտանի խոշոր եղջերավոր անասունները, մասնակիորեն տուծել բնակելի տներ:
Հիշեցնենք, որ Քաշմիր նահանգում ներկայումս գոյություն չունեն կոնկրետ գծված սահմաններ, երկրամասը համարվում է վիճելի տարածք Պակիստանի ու Հնդկաստանի միջեւ ու նմանատիպ բախումները սովորական բնույթ են կրում: