Գիտություն 

Ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման դասընթացը դպրոցում

Նոր ուսումնական տարին Երևանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցում նշանավորվեց եւս մեկ նշանակալից իրադարձությամբ:

Սեպտեմբերի 10-ի առավոտյան դպրոցի բակում հավաքված աշակերտները կարեւոր մի միջոցառման էին պատրաստվում, որը կազմակերպել էր Հայաստանում Լիտվայի դեսպանատունը, դեսպան Էրիկաս Պետրիկասի նախաձեռնությամբ:

Անցկացվեց դպրոցականների համար նախատեսված ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման ծրագրի անդրանիկ միջոցառում-դասընթացը:

Ծրագրի մեկնարկին ներկա էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ԿԳՆ հանրակրթության վարչության եւ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ու այլ ոստիկաններ։

Դեսպանատան նախաձեռնությամբ առաջին դասարանցիների համար բերվել էին անվտանգության լուսարձակ գոտիներ, որոնցով երեխաները ճանապարհներին կլինեն տեսանելի և ապահով:

Պատահական չէր նաև այն, որ ծրագրի առաջին քայլերը հենց թիվ 176 դպրոցում են կատարվում` Գուրգեն Մահարու այրու՝ ազգությամբ լիտվացի Անտոնինա Մահարու պատվին էր։

Էրիկաս Պետրիկասը նշեց, որ կարևոր է դպրոցահասակ երեխաների շրջանում անվտանգ երթևեկության հանդեպ պատասխանատվություն սերմանելը, ինչը երեխաների մասնակցությամբ Ճանապարհային պատահարների նվազեցման գրավականն է:

Հյուրերը մասնակցեցին դպրոցի սաների պատրաստած միջոցառմանը։

Նույն օրը Լիտվայի դեսպանատան աշխատակիցները եղան նաև Ճանապարհային ոստիկանությունում:

Լիտվացի հյուրերը խոսեցին վերջին մեկ-երկու տասնամյակների ընթացքում ճանապարհային երթևեկության ոլորտում իրենց երկրում իրականացրած բարեփոխումների և ձեռք բերած հաջողությունների մասին:

Ներկայացրեցին ոլորտում առկա նորարարությունները, որոնք թույլ են տվել զգալիորեն բարելավել երթևեկության վիճակը և նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանք զոհերի և վիրավորների թիվը:

Նույն շարքից