Ավստրալական դատարանը մեղադրանք է ներկայացրել Ջոնի Դեփի կնոջը երկրի տարածք շների անօրինական ներկրման համար, գրում է The Hollywood Reporter-ը:
Կենդանիներին անօրինական կերպով երկիրր բերելու համար Հերդին սպառնում է 75 հազար դոլար տուգանք և մինչև 10 տարի բանտարկություն:
Ավստրալացի իրավաբանների կարծիքով՝ դժվար թե Հերդին բանտարկեն. կենդանիները լքել են երկիրը օրենքով սահմանված ժամկետում՝ 72 ժամում: