Գիտություն 

BlackBerry ևս մտածել է «խելացի ժամացույցներ» ստեղծել

Շատ փորձագետներ կարծում են, որ Apple-ի՝ «խելացի ժամացույցներ» շուկա դուրս բերելուց հետո  ընկերությունը աճ և մեծ թվով գնորդներ կապահովի: Էլեկտրոնիկայի ոլորտում ունեցած պլանների մասին հասցրել են պատմել շատ ընկերություններ, և այժմ նրանց միացել է նաև BlackBerry-ն: Վերջինս նախկինում հետաքրքրություն չէր ցուցաբերում այս ոլորտին:

 

Ընկերության նախագահներից Ջոն Սիմսը հայտարարել է, որ իրենք նման սարքավորումների ոլորտում բազմաթիվ ուսումնասիրություններ են անցկացնում: Քննարկումների առարկա, մասնավորապես, դարձել են «խելացի ժամացույցները» և նույնիսկ սմարթ-ակնոցները:

 

Կներկայացվե՞ն երբևէ BlackBerry լոգոտիպով ժամացույցներ, դեռևս հայտնի չէ: Հայտնի է միայն, որ 2014 թվականի 2-րդ կիսամյակում BlackBerry սմարթֆոնները կազմել են աշխարհում վաճառված հեռախոսների ընդամենը 1 տոկոսը:

 

 

Նույն շարքից