Us Weekly ինտերնետ-պորտալը գրում է, որ Ջորջ և Ամալ Քլունիները շատ են ցանկանում առաջին երեխան ունենալ:
Ամալը զգում է, որ հիմա երեխա ունենալու ամենահարմար ժամանակն է, քանի որ նա աշխատանքում նոր գործեր չի ստանձնում:
Աղբյուրը հայտնում է նաև, որ զույգը նույնիսկ ընտանիքի պլանավորման կենտրոն է այցելել՝ բեղմնավորման գործընթացն արագացնելու համար:
«Ջորջը կարծում է, որ Ամալը հրաշալի մայր կլինի»,- ասել է աղբյուրը: