Այցը պայմանավորված էր Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և էկոնոմիկայի նախարար Հարթմութ Մյոլլրինգի հրավերով:
Նախատեսված է երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագրի և Մագդեբուրգի համալսարանական կլինիկայի և Երևանի պետական բժշկական համալսարանի միջև համաձայնագրի ստորագրում:
Պատվիրակությունը կայցելի նաև Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոն: Այցի ընթացքում կանցկացվեն նաև այլ աշխատանքային հանդիպումներ: