Գիտություն 

Microsoft ընկերությունը ներկայացրել է համընդհանուր բջջային ստեղնաշար

Microsoft ընկերությունը ներկայացրել է համընդհանուր բջջային ստեղնաշար: Այս մասին հաղորդվում է Microsoft-ի կայքում:

Օգտատերերը կարող են անլար ստեղնաշարին միացնել տարբեր օպերացիոն համակարգերով մինչև 3 սարք և կապ հաստատել միմյանց միջև: Ստեղնաշարը սարքերին միանում է Bluetooth-ի միջոցով: Սարքը համատեղելի է Windows 8, iOS 6, Android 4 և ՕՀ-ների ավելի ուշ թողարկված տարբերակների հետ:

Մեկ գիշեր լիցքավորվելուց հետո ստեղնաշարը կարող է 6 ամիս աշխատել առանց վերալիցքավորման:

Ստեղնաշարը վաճառքի կհանվի այս տարվա հոկտեմբերին՝ 80 դոլարով: Այն կլինի մոխրագույն և սև:

Նույն շարքից