Առողջապահություն 

Հանրապետությունում սուր շնչառական վարակների աշխուժացում կա

analitik.am

Հայաստանի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ։

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, դա պայմանավորված է առաջնային բժշկական օգնության կազմակերպություններ դիմելիությամբ:

Հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ առկա չեն, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը և ադենովիրուսները:

Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է.

- խուսափե´ք հիվանդների հետ շփումից

- եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը

- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ

- հագնվե´ք եղանակին համապատասխան

- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը

- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ

- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:

Նույն շարքից