Առողջապահություն 

Այսօր քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրն է

analitik.am
Փետրվարի 15-ին ողջ աշխարհում նշվում է Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը: Այդ օրը հայտարարվել է Լյուքսեմբուրգում 2001թ.-ի սեպտեմբերին և 2003թ.-ից անցկացվում է աշխարհի 38 երկրներում Մանկական ուռուցքաբանների միջազգային հանրության և Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների կազմակերպությունների միջազգային խորհրդաժողովի հովանու ներքո:
 

Այդ օրվա հիմնական նպատակն է մանկաբույժներին, բժշկական ողջ հանրությանը, բոլոր մասնագիտությունների սոցիալապես պատասխանատու քաղաքացիներին տեղեկացնել մանկական ուռուցքաբանության խնդիրներին և հաջողություններին:

Բժշկական վիճակագրական տվյալների համաձայն` ամեն տարի աշխարհում 200.000 երեխա հիվանդանում է քաղցկեղով, իսկ շուրջ 100.000 հազար երեխա մահանում այդ սարսափելի հիվանդությունից: Եվ գլխավոր պատճառը ժամանակակից բուժման անհասանելիությունն է:

Նույն շարքից