Առողջապահություն 

Անքնությունը կարող է ցավ առաջացնել

analitik.am

Անքնությունը բացի  հոգնածությունից է կարող է նաև 50 տարեկանից մեծ մարդկանց դեպքում ամբողջ մարմնի ցավի պատճառ դառնալ, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Medical Xpress-ին:

Հետազոտության շրջանակներում գիտնականները հավաքել են 50 տարեկանից մեծ 4326 մարդու տվյալ, որպեսզի վերլուծեն նրանց մտավոր եւ ֆիզիկական վիճակը, կենսակերպն ու ցավի մակարդակը: Արդյունքները հրապարակվել են Arthritis & Rheumatology ամսագրում։

Չնայած փորձի մասնակիցներից ոչ մեկը հետազոտության սկզբում ցավ չի զգացել՝ նրանցից 2764-ը հայտնել է ցավի առաջացման մասին:

3 տարի հետո հետազոտողները պարզել են, որ մասնակիցների 19% -ի ողջ մարմնում, այսինքն՝ մարմնի միաժամանակ մի քանի մասում ցավ է առաջացել: Ցավից ավելի շատ բողոքել են հետազոտության տարեց մասնակիցները:

Պարզվել է, որ լիարժեք չքնած մարդիկ անհանգստություն են ունեցել, ֆիզիկապես թույլ են եղել կամ կոգնիտիվ գանգատներ են ունեցել, առավել հակված են եղել ամբողջ մարմնում ցավի առաջացման:

Նույն շարքից