Առողջապահություն 

Մարիխուանան իմունային համակարգը պաշտպանում է ՄԻԱՎ-ից. հետազոտություն

Մարիխուանայում պարունակվող բաղադրիչներն իմունային համակարգը պաշտպանում են մարդու իմունադեֆիցիտի վիրուսից, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով ամերիկացի գիտնականների հետազոտությունը:

 

AIDS Research and Human Retroviruses գիտական հանդեսում տպագրված անդրադարձի համաձայն` գիտնականներին հաջողվել է պարզել, որ մարիխուանայում պարունակվող տետրահիդրոկանաբինոլի (գլխավոր հոգեակտիվ տարրի) խրոնիկ գործածումը կարող է պաշտպանել աղիքներում գտնվող իմունային բջիջները:

 

Կապիկներին գիտափորձերի ենթարկելով` պարզվել է, որ տետրահիդրոկանաբինոլն արգելափակում է ՄԻԱՎ-ի ներգործությունն աղիքներում` նպաստելով Տ-բջիջների կենդանի մնալուն:

 

Նյութն առնվազն դանդաղեցնում է հիվանդության զարգացումը: Գիտնականները հույս ունեն ապագայում նյութը կիրառել մարդու իմունադեֆիցիտին լիարժեք դիմակայելու նպատակով: 
 

Նույն շարքից