Առողջապահություն 

Ինչպե՞ս հաղթահարել մրսածությունը

analitik.am

Շատերը մտածում են, թե մրսածությունը բուժման կարիք չունի և եթե ոչինչ չանել, այն ինքնաբերաբար կանցնի: Ինքն իրենով մրսածությունը մեծ վտանգ չի ներկայացում, սակայն եթե անուշադրության մատնվի, կարող է վերածվել ավելի վտանգավոր հիվանդությունների՝ բրոնխիտի, թոքաբորբի և այլն: Այնպես որ մրսածությունն արժե բուժել:

Իսկ ինչպե՞ս բուժել մրսածությունը: 


• Խմեք շատ հեղուկներ


Մրսածության դեմ շատ օգտակար է մեծ քանակությամբ հեղուկների օգտագործումը: Դրանք նպաստում են օրգանիզմից զանազան տոքսինների դուրսբերմանը: Խմեք համեմատաբար տաք հեղուկներ, օրինակ՝ լիմոնով թեյ, սակայն ոչ չափազանց տաք և վառող, քանզի այդ դեպքում շատ տաք հեղուկը կարող է վնասել ձեր կոկորդի թաղանթը:



• Օգտագործեք շատ վիտամիններ


Մրսածության ժամանակ օրգանիզմը թուլանում է, և այն ամրապնդելու համար անհրաժեշտ է օգտագործել մեծ քանակությամբ վիտամիններ պարունակող սնունդ, հիմնականում մրգեր: Հատկապես օգտակար է վիտամին C-ն:



• Շատ հանգստացեք

Շատ մնացեք պարկած և ֆիզիկապես մի ծանրաբեռնվեք, որպեսզի ձեր օրգանիզմը հանգստանա և շուտ ապաքնիվեք:



• Սնվեք թեթև սնունդով

Քանի որ մրսածության ժամանակ օրգանիզմը թուլանում է, ապա մարսողական համակարգի բեռնվածությունը ավելի կբարդացնի ձեր վիճակը, այդ իսկ պատճառով օգտագործեք թեթև սնունդ, որպեսզի ավելի շուտ ապաքինվեք:



• Շատ մի օգտագործեք մրսածության դեմ դեղամիջոցներ

Աշխատեք քիչ օգտագործել մրսածության դեմ փոշիներ, ինչպես Կոլդրեքսը, Ռինզասիպը և այլն: Այո, դրանք իսկապես նպաստում են մրսածության ախտանշանների վերացմանը, սակայն բուն հիվանդությունը չեն բուժում:

Նմանատիպ դեղամիջոցները պարունակում են.

պարացետամոլ - ջերմությունն իջեցնելու համար

անալգետիկ - ցավը հանելու համար

կոֆեին - թարմացնելու համար:


Բուժական էֆֆեկտ չունեն, սակայն մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող են վնաս հասցնել ձեր օրգանիզմին: Օգտագործեք միայն եթե ձեզ անհրաժեշտ է անհետաձգելի կարևոր գործեր անել, սակայն, հիշեք, որ առողջությունից կարևոր ոչինչ չկա:

Նույն շարքից