Առողջապահություն 

Հանուն սրտի և անոթների առողջության՝ սննդակարգում կրճատել ճարպերի քանակը

analitik.am

Ամբողջ աշխարհի սրտաբանները խորհուրդ են տալիս հանուն սրտի և անոթների առողջության՝ սննդակարգում կրճատել ճարպերի քանակը: Սակայն Նյու Յորքից սրտաբան Ջեյմս Դինիկոլանտոնիոն կարծում է, որ այս խորհուրդները հնացել են, քանի որ ճարպերը ամենավտանգավոր նյութերը չեն: Առողջության վրա ավելի բացասական ազդեցություն են ունենում շաքարը և ածխածինները: Բժշկի կարծիքով՝ զարգացած երկրներում տարածված սիրտ-անոթային հիվանդությունները, շաքարախտը, աթերոսկլերոզը, ճարպակալումը կարող են կանխվել սննդակարգի փոփոխման միջոցով: Հարկավոր է հրաժարվել հին խորհուրդներից և այլևս չվախենալ բնական կենդանական և բուսական ճարպերից: Պետք է խուսափել շաքարից, պարզ ածխածիններից և ռաֆինացված մթերքներից, գրում է kedem.ru-ն:

Նույն շարքից