Առողջապահություն 

Շենքերի վերին հարկերում ապրելը կարող է ռիսկային լինել առողջության համար

analitik.am

Շենքերի վերին հարկերում ապրելը կարող է ռիսկային լինել առողջության համար: Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով ամերիկացի գիտնականների հետազոտությունը:


Ըստ այդմ՝ հարմարավետ կենսագործունեության համար հարկավոր է մագնիսական դաշտի որոշակի մակարդակ, որն իր հերթին պայմանավորված է բարձրություններով:


Դաշտի նվազումը որոշակի բարձրությունում լրացուցիչ ծանրաբեռնում է մարդու իմունային, նյարդային և սիրտ-անոթային համակարգերը: Դրանով պայմանավորված՝ ամենաօպտիմալ տարբերակը 7-րդ հարկից բարձր հարկերում չբնակվելն է:


Գիտնականները պարզել են նաև, որ մագնիսական դաշտի վրա իրենց հերթին ազդում են նաև տարբեր շինանյութերը: Պարզվել է, օրինակ, որ բետոնե պատերի դեպքում մագնիսական դաշտի ազդեցությունը թուլանոմ է 10 տոկոսով, աղյուսի դեպքում՝  7, իսկ փայտանյութի դեպքում՝ ընդամենը 1 տոկոսով, ուստի բնակության համար ամենահարմար տներն էլ փայտյա տներն են:

Նույն շարքից