Առողջապահություն 

Քաղցկեղը և ալերգիկ ռեակցիաները փոխկապակցված են

analitik.am

Վիրջինիա նահանգի համալսարանը հայտնաբերել է քաղցկեղի և ալերգիկ ռեակցիաների փոխկապակցվածությունը: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով Ремедиум-ին:

Հայտնի է, որ հիստամինը, որն ալերգիկ ռեակցիաների միջնորդ է, իմունային բջիջներով է արտադրվում: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարմին են ներթափանցում ալերգենները, սակայն միևնույն ժամանակ` հիստամինը մասնակցում է բորբոքային գործընթացներին և ուռուցքները պաշտպանում իմունային համակարգից:

Մելանոմա ունեցող մկնիկների վրա փորձարկումներ անելուց հետո պարզ է դարձել, որ եթե օրգանիզմում արգելափակվի հիստամինի արտադրությունը, ուռուցքները կդադարեն աճել:

Դիտարկումները ցույց են տվել, որ հիստամինն օգնել է սուպրեսսորի միելոբլաստային բջիջներին` գոյատևել և վերարտադրվել: Արդյունքում իմունային համակարգը ճնշվել է, իսկ ուռուցքներն աճել:

Նույն շարքից